211652_close_icon
views-count195870 դիտում article-date 20:12 28-03-2020

Սայաթ-Նովայի նորակառույց շենքի բնակիչները խաբեության զոհ են դարձել, նրանք պահանջում են վերականգնել իրենց իրավունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] են ահազանգել Երևանի Սայաթ-Նովա 40/1 շենքի բնակիչները, որոնք հայտնեցին, թե ինչպես են դարձել խաբեության զոհ և իրենց տարիների պայքարը բախվում է կոռուպցիայի մեջ թաթախված պետական կառույցների համառ դիմադրությանը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում Սայաթ-Նովա 40/1 շենքի բնակիչները պատմեցին, որ շենքում բնակարաններ ձեռք բերելու համար տարիներ առաջ կատարել են անհրաժեշտ վճարումները, այդ գումարի մեջ ներառված է եղել նաև ավտոկայանատեղին: Սակայն 2010թ. կառուցապատող ընկերությունը՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն, հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ, կադաստրում ընդհանուր օգտագործման տարածքը փոխարինել է բնակելի տարածքի, Երևանի նախկին իշխանությունների թողտվությամբ նոր հասցե է հանել ու հետո այդ նոր հասցեով տարածքը գրավադրել է HSBC բանկում՝ 503 մլն դրամով: Այս խարդախության մասին շենքի բնակիչները տեղյակ չեն եղել: Ամենաարտառոցն այստեղ այն է, որ այդ նոր հասցեով տարածքը գրավադրելու գործընթացի ժամանակ ոչ բանկի, ոչ՝ կադաստրի աշխատակիցներին չի հետաքրքրել այն փաստը, որ տարածքն իրականում բնակելի չէ, չեն տեսել այդ տարածքում տեղադրված պոմպակայանը, ջրամուղը, գազամուղը: Գրանցել են որպես բնակելի տարածք: Թեպետ եկել, տեսել են այդ տարածքը: Այն բանից հետո, երբ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, HSBC բանկը որոշել է ի ակտիվները վերադարձնել: Բայց... շենքի բնակիչների հաշվին: Նախկին իշխանությունները բացահայտ անցել էին բանկի կողմը և ամեն ինչ անում էին՝ բնակիչներին տարածքից վտարելու համար: Արդեն մի քանի տարի է, այդ խնդրի շուրջ դատական գործընթաց է գնում: Դատարանը կասեցրել է տարածքի հետ կապված որևէ գործողություն: Սակայն 2020 թվականի մարտի 24-ին տարածք են ժամանել HSBC բանկի կողմից վարձակալած՝ «Արմմոբիլ» պահնորդային կազմակերպության ծառայողները, արգելափակել տարածքը և այժմ շենքի բնակիչներին չեն թույլատրում մեքենաները կայանել այն տարածքում, որի համար վաղուց վճարել են: Շենքի բնակիչները պատմեցին, որ տարածքը ազատելու և այն որպես ավտոկայանատեղի օգտագործելու համար բանկը պահանջում է վճարել՝ 1 քմ-ի համար 600 դոլար: Այսինքն՝ 20 քմ տարածքով ավտոտնակի համար պահանջում են 12 հազար դոլար, ընդհանուր առմամբ՝ շենքից պահանջում են 600 հազ. դոլար: Շենքի բնակիչները պահանջում էին, որ իշխանությունները այս հարցին ուշադրություն դարձնեն, պարզեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է նման իրավիճակ ստեղծվել, իրավապահ մարմիններին կարգադրեն նոր հետաքննություն սկսել և պարզել բոլոր մեղավորներին, որոնց հանցավոր գործունեության արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ խաբեության զոհ են դարձել: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր