211652_close_icon
views-count84763 դիտում article-date 18:08 28-03-2020

Ռուսաստանում ներկայացրել են կորոնավիրուսից բուժվելու դեղամիջոց

Ռուսաստանի «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսից բուժվելու սխեմա: Դրանում կիրառվում է մալարիայի դեմ օգտագործվող «Մեֆլոխին» պատրաստուկը: Covid-19-ով վարակվածների բուժման սխեման կազմվել է՝ հաշվի առնելով չինացի և ֆրանսիացի մասնագետների փորձը: «Դեղամիջոցը բավական բարձր սելեկտիվ ունակություններով է օժտված և արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպատիկ ազդեցությունը բջիջների վրա՝ խոչընդոտելով նրանց ռեպլիկացիան: Միկրոլիդ հակաբիոտիկների և սինթետիկ պենիցիլինների ավելացումը ոչ միայն խոչընդոտում է երկրորդական բակտերիալ-վիրուսային սինդրոմի ձևավորմանը, այլ նաև թույլ է տալիս հակավիրուսային միջոցներին կենտրոնանալ արյան և թոքերի պլազմայում», հայտարարել է Կենտրոնի ղեկավար Վերոնիկա Սկվորցովան: Վերջինս ընդգծել է, սխեման արդյունավետ ազդեցություն է թողնում կորոնավիրուսով վարակված պացիենտների վրա՝ անկախ հիվանդության ծանրությունից: Ավելի վաղ Սկվորցովան հայտնել էր Կենտրոնի կողմից թոքերի արհեստական շնչառության համար նոր ապարատներ ստեղծելու մասին: Նրա խոսքերով, ապարատի ներսում հակաբակտերիալ զտիչների շնորհիվ հնարավոր է սպասարկել միանգամից մի քանի պացիենտի:

Նմանատիպ նյութեր