211652_close_icon
views-count3090 դիտում article-date 13:55 28-03-2020

Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների որոշումներ է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ է պատրաստում: «[url=https://armenpress.am/arm/news/1010370.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հեռախոսազանգի միջոցով շփվում էր քաղաքացիների հետ և հետաքրքրվում արտակարգ դրության հետ կապված նրանց սոցիալական խնդիրներով: «Ես հիմա փնտրում եմ սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների, մեր գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար: Երեկվա խոսակցությունից հետո մենք մեր տնտեսական աշխատանքային խմբով քննարկում ունեցանք, և դա որոշակիորեն ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա: Հիմա հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ են պատրաստվում: Կփորձենք մաքսիմալ հասցեական և արդյունավետ լինել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, քանի որ օգնության տրամադրման ընթացքում կարող են հայտնվել խմբեր, որոնք իրենց մոտ կկենտրոնացնեն շրջանառվող աջակցությունը: «Մենք գիտենք, որ ճգնաժամային իրավիճակներում, երբ աջակություն, օգնություն է բաժանվում, միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ, փոքր խումբ, որը կարողանում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը: Հիմա մեր խնդիրն այն է, որ արդյունավետ լինի, այդ գումարներն ու օգնությունները հասցեական լինեն, հասնեն այն մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն»,- նշեց վարչապետը: [b]ՀՀ կառավարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր