211652_close_icon
views-count21904 դիտում article-date 09:47 28-03-2020

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը

ՌԴ «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում 69 տարեկանում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Ավելի վաղ կինն եղել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ինստիտուտի մասնագիտական կրթության ամբիոնում պրոֆեսոր։ Այդ մասին հաղորդում է ՄԿ-ն։ Նշվում է, որ Ա. Հասրաթյանը հոսպիտալացվել էր իր բնակարանից մարտի 23-ին: Սկզբում նա տեղափոխվել էր հիվանդանոց բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ, սակայն վիճակը չէր լավացել, իսկ ուրբաթ ցերեկը տեղափոխվել էր այլ հիվանդանոց, որտեղ նրա մոտ նախնապես հաստատվել էր COVID-19 վիրուսի առկայությունը: Ժամեր անց Ա. Հասրաթյանը մահացել էր: Բժիշկները ճշտում են՝ արդյոք մահվան պատճառը կորոնավիրուսն էր: Ըստ նախնական տեղեկատվության՝ վերջին շրջանում կինը չէր մեկնում արտերկիր և չուներ շփում կորոնավիրուսով հիվանդների հետ: Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման առաջատար մասնագետ։

Նմանատիպ նյութեր