211652_close_icon
views-count3663 դիտում article-date 10:03 28-03-2020

Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը․ Թաթուլ Մանասերյան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը, որը կանխատեսում էինք»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա բնորոշմամբ՝ հատկապես զարգացած երկրները որոշակի պատասխանատվություն ունեն աշխարհում տիրող աղքատության, սովի, միգրացիոն ճգնաժամի և այլ սպառնալիքների համար. «Որովհետև զարգացած երկրներում շատ եսակենտրոն զարգացում է նկատվում, որքան էլ նրանք խոսեն մարդասիրական օգնության, ազատ տեղաշարժի, աշխատուժի, տեխնոլոգիաների, ֆինանսական միջոցների և այլնի մասին: Այնուամենայնիվ, ինքներդ եք տեսնում, որ իրականում միշտ չէ, որ այդպես է, հատկապես բարձր տեխնոլոգիաներ երբեք նրանք չեն զիջի, նույնիսկ ամենաբարձր գնով չեն համաձայնի վաճառել զարգացող եկրներին: Աշխատուժի մասով՝ իրենք կլանում են այն աշխատուժը, որը որակյալ է՝ առաջարկելով շատ ավելի գրավիչ պայմաններ, և դա է պատճառը, որ նաև ուղեղների արտահոսք է նկատվում զարգացող երկրներից»»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր