211652_close_icon
views-count5552 դիտում article-date 09:39 28-03-2020

ԱՄՆ նախագահը ստորագրեց 2 տրիլիոն օգնության մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման համար 2 տրիլիոն դոլար օգնություն նախատեսող օրինագիծը: Նախօրեին օրինագիծն ընդունել էր նաև ԱՄՆ Սենատը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5349167.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Փաթեթը պարունակում է սոցիալական և տնտեսական ծրագրեր, ներառյալ միանվագ օգնություն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում: Նախագահի ստորագրությամբ փաթեթը ստացավ օրենքի ուժ ու ենթակա է իրականացման:

Նմանատիպ նյութեր