211652_close_icon
views-count31873 դիտում article-date 18:33 27-03-2020

Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլը Արցախի նախագահական ընտրություններին աջակցում է հենց Մասիս Մայիլյանին. Մենուա Հարությունյան

Եթե իսկապես ճիշտ են այն լուրերը որ Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը արգելված է Ռուսաստան, և Ռուսաստանը այս մարդուն համարում է վտանգ Ռուսաստանի ազգային անվտանգության համար, ապա կամ Մասիս Մայիլյանը կամ ինքը պետք է կամովին դադարեցնի Արցախի նախագահի համար պայքարը , կամ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կասեցնի այս մարդու մասնակցությունը ընտրություններին... Ավելին, քանի որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է ու ռազմական գործընկերը, ապա Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, Նիկոլի գլխավորությամբ, պետք է պաշտոնական Կրեմլից բացատրություն պահանջի՝ ինչու՞ է մեր բարեկամ երկիրը Մասիս Մայիլյանին վտանգ համարում.... Եվ ամենակարևորը, լուրեր են շրջանառվում, որ Նիկոլը Արցախի նախագահական ընտրություններին աջակցում է հենց Մասիս Մայիլյանին, և բնականաբար առաջանում է հարց, եթե այս լուրերը ճիշտ են , ապա ինչու՞ է Նիկոլը սատարում հենց Ռուսաստանի կողմից մերժված թեկնածուին.... Պետք է փակ պահել արևմտյան գրանտակերների մուտքը Արցախ, քանզի դրանք թիկունքից խփում են սահմանին կանգնած մեր տղերքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր