Եվրոպայի երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացան հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման վիճակը, որոշել է հետաձգել կազմակերպության ամենամյա 41 - րդ նստաշրջանը: Միջոցառումը պետք անցկացվեր մայիսի 15 – 16 –ը, Սլովակիայի Շամորին քաղաքում ։ Հրավիրված էին հին աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակներ: Օրակարգի հիմնական հարցը Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին էր նվիրված լինելու։
Եվրոպական շատ երկրներ հայտնվել են ծանր իրավիճակում և կայունացում առայժմ չի նկատվում։ ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչը և գլխավոր քարտուղար Ռաֆֆաելլե Պանյոցցին ասել են, որ իրենց առաջնակարգ խնդիրը մարզիկների, պաշտոնյաների և աշխատակիցների առողջության մասին հոգալն է։ Որոշվել է անել ամեն հնարավորը առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները կյանքի կոչելու համար։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԵՕԿ-ի նիստը հետաձգվել է
2020.03.27 16:29


Twitter
Вконтакте
Одноклассники
