211652_close_icon
views-count3712 դիտում article-date 14:35 27-03-2020

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված և իրավիճակից թելադրվող համարժեք քայլեր. Նորայր Նորիկյան

Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ որևէ նախընտրություն չունեմ՝ այն խորը համոզմունքով, որ Արցախի նախագահը պետք է ընտրվի Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ օրինական ու լեգետիմ ընտրությունների արդյունքում, և բոլորս պետք է շնորհավորենք հաղթած թեկնածուին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն՝ հանուն Արցախի բարեկեցության: Սրանով հանդերձ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ կորոնովիրուսի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակը, վարակի տարածման վտանգը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել բոլորիս համար: Ինձ համար հասկանալի չէ, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված օբյեկտիվորեն և արդարացիորեն արգելված է անգամ երկու հոգուց ավել նույն մեքենայում գտնվելը և հնարավորինս սահմանափակված է մարդկանց տեղաշարժը, սակայն, Արցախում ոչ միայն արգելված չէ, այլև տառացիորեն մի քանի օր անց նախատեսվում է իրականացնել համապետական միջոցառում, որում ընդգրկված են լինելու բնակչության գերակշռող մեծամանությունը: Պարզ խոսենք. Եթե մտավախություն կա, որ հավանական հաղթող թեկնածուն ընտրությունները մեկ կամ երկու ամսով հետաձգելուց հետո, չի հաղթելու, ապա չեմ կարծում, որ նրա այսօրվա հաղթանակն իրական է լինելու: Հետևաբար, ի՞նչն է խանգարում, որպեսզի Արցախի նախագահը Արցախի սահմանադրության 132-րդ հոդվածի հիմքով հայտարարի արտակարգ դրություն, որպիսի պայմաններում սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով ընտրությունները չեն կարող տեղի ունենալ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ ընտրությունների ընթացքում հասարակության ակտիվ շփումը չի դառնա վարակի տարածման պատճառ՝ դրա հետևանքներով հանդերձ: Միաժամանակ ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը, հետևաբար՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված և իրավիճակից թելադրվող համարժեք քայլեր՝ ելնելով այն իրողությունից, որ ուղղակի պատասխանատվություն են կրում Հայաստանի ու Արցախի ժողովրդի անվտանգության համար…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր