2930 դիտում
10:15 27-03-2020
Օգնել այն երկրներին, որոնք վատ են պաշտպանված համավարակից․ Հայկո Մաաս․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները տեսակապի միջոցով համաձայնեցրել են կորոնավիրուսի համաշխարհային համավարակի դեմ համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները: Բանակցությունների արդյունքներով այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
Մաասը նշել է, որ երկրների առջև առաջին հերթին խնդիր է դրված հաղթահարել վիրուսի տարածման բժշկական հետևանքները, սահմանափակել դրա տարածումը դեղամիջոցների ու պատրաստուկների ստեղծման հաշվին և օգնել այն երկրներին, որոնք մյուսներից ավելի վատ են պաշտպանված համավարակից:
G7-ի երկրների համատեղ աշխատանքի երկրորդ կարևոր ուղղությունը համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարումն է:
«Գործելով միասին՝ մենք կաշխատենք բժշկական ու տնտեսական ռիսկերի վերացման ուղղությամբ, հիմք կստեղծենք ուժեղ, կայուն տնտեսական աճի և բարգավաճման համար»,- նշված է G7-ի համատեղ հայտարարությունում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2942 դիտում
13:29 05-01-2020
Գերմանիան մտադիր է ուղիղ բանակցություններ վարել Թեհրանի հետ. Հայկո Մաաս
6611 դիտում
10:35 03-04-2020
Փաթեթն ուղղված է համավարակից ամենաշատ տուժածների վարկային ծանրաբեռնվածության մեղմմանը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»