211652_close_icon
views-count4027 դիտում article-date 09:51 27-03-2020

Լուրջ լարվածություն. ինչ հետևանքներ կառաջացնի Վիտալի Բալասանյանի առաջարկի ընդունումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և այդ հիմքով մարտի 31-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հետաձգելու առաջարկով: Հնարավոր է, որ այս առաջարկը Բակո Սահակյանի սրտով լինի, քանի որ դրա արդյունքում կերկարաձգվի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքը: Բայց արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ դա կարող է ներքաղաքական լուրջ լարվածություն և իշխանության վակուում առաջացնել: Խնդիրն այն է, որ Բակո Սահակյանը առանց այն էլ արդեն երեք տարի անցումային նախագահ է, և նրա լեգիտիմությունը կասկածի տակ է արդեն երեք տարի: Իսկ նման պայմաններում լեգիտիմ իշխանություն ձևավորելուց հրաժարվելը ավելի ծանր հարված կլինի, քան ցանկացած համաճարակի ենթադրյալ վտանգ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր