211652_close_icon
views-count3575 դիտում article-date 23:40 26-03-2020

Ուկրաինայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչև 1 միլիարդ դոլար. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի և Ուկրաինայի, ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների կարիքները։ Այս մասին [url=http://analitikaua.net/2020/ekonomicheskie-otnosheniya-ukrainy-i-armenii-imejut-nerealizovannyj-potencial-ekspert/]AnalitikaUA.net[/url]-ի հետ զրույցի ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Փորձագետի կարծիքով, իրականում Ուկրաինայի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները շատ ավելի լուրջ ներուժ ունեն, քան իրականացվում է: «Փոխադարձ առևտրի առավելագույն ցուցանիշները ձեռք են բերվել 2007 և 2008 թթ.-ին: Այդ պահից սկսած մեր երկրներն այդպես էլ չեն վերականգնել իրենց տնտեսական հարաբերությունների ծավալը. սա նշանակում է՝ արդեն իսկ ձեռք բերված ծավալից չենք իրացնում նույնիսկ որևէ նշանակալի մաս: 2007 թվականին փոխադարձ առևտուրը կազմել է մոտավորապես 300 միլիոն դոլար, 2008 թվականին՝ մոտավորապես 350 միլիոն դոլար: Իսկ 2018 թվականին ընդամենը 170 միլիոն, այսինքն՝ մենք վերադարձել ենք միայն նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակի միայն կեսին: Սա նշանակում է, որ երկրների միջև կա ներուժ, որը պետք է զարգանա, որ երկրները միմյանց առաջարկելու բան ունեն, և հեռանկարում փոխադարձ առևտրի ծավալը կարող է հասնել շատ ավելի մեծ արժեքի, քան դա նախկինում էր, այսինքն ՝ տեսականորեն այն կարող է հասնել միլիարդ դոլարի՝ պատշաճ մոտեցման դեպքում: Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչի կարիք ունեն երկրները: Ինչ է պետք Հայաստանին, ինչ կարող է առաջարկել Ուկրաինան, ինչ կարող է անհրաժեշտ լինել Ուկրաինային այն ամենից, ինչ Հայաստանն է արտադրում, և, իհարկե, հարկավոր է ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների կարիքները ուսումնասիրել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր