3836 դիտում
17:28 26-03-2020
Ստեփանակերտում ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման դեմ ուղղված միջոցառումների ցանկը
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մարտի 26-ի առավոտյան ժամերից քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարրաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայաններում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում:
Օրվա երկրորդ կեսին քաղաքապետարանին ենթակա «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում:
Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ ջրցան մեքենաները քլորաջրով ախտահանում են քաղաքի ճանապարհները: Այս գործընթացն ու բազմահարկ շենքերի շքամուտքերի, ներսի պատերի և աստիճանավանդակների՝ օրեր առաջ մեկնարկած ախտահանումը շարունակական են լինելու»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մարտի 26-ին Արցախի Հանրապետության կառավարությունը ընդունել է որոշում՝ հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառել մի շարք սահմանափակումներ:
Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար կամ առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:
Նմանատիպ նյութեր
1062 դիտում
21:02 21-07-2022
Ընդլայնվել է մարզաձևերի ցանկը, որով մարզիկներին տրամադրվում է տարկետում
1705 դիտում
14:41 14-07-2022
Ծխախոտի օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ միջոցառումների ցանկը հաստատվեց
Այս բաժնից
628 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
523 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար