2977 դիտում
14:30 26-03-2020
Արված կանխատեսումները կորցրել են արդիականությունը. բյուջեում փոփոխություններ կարվեն
Մենք բյուջեի մասին օրենքում նույնպես պետք է որոշակի փոփոխություններ ունենանք ծախսերի ու եկամուտների մասով. սա առանձին քննարկման թեմա է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց ասվածի հետ և հավելեց. «Անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները 2020-ի և առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը:
Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել և ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ հղում անել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ և ավելի խորը տրամաբանությամբ»:
Կառավարության անդամները պայմանավորվեցին, որ մինչև ապրիլի 1-ը կկարողանան թեկուզ հեռակա կարգով կառավարության նիստ անել և այս փոփոխությունները կատարել, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն:
Նմանատիպ նյութեր
3467 դիտում
09:37 16-03-2022
Արցախի խնդիրը տարածքային չէ․ Ադրբեջանի 5 առաջարկներից 3-ն արդիականությունը կորցրել են․ «Հայաստանի Հանրապետություն»
2150 դիտում
09:11 19-07-2019
Սահմանադրական փոփոխություններ կարվեն Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար․ «Ժողովուրդ»
743 դիտում
11:01 29-10-2020
Ինչ փոփոխություններ կարվեն «Վիճակախաղերի մասին» օրենքում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1087 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
757 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1210 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին