211652_close_icon
views-count1637 դիտում article-date 13:45 26-03-2020

Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային, քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար: Հանդիպմանը խոսվել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, միջուկային անվտանգության թափոնների կառավարման ոլորտներում և նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման մասին:

Նմանատիպ նյութեր