211652_close_icon
views-count11996 դիտում article-date 15:51 26-03-2020

Ռուսաստանը դադարեցնում է միջազգային թռիչքները

Մարտի 27-ից Ռուսաստանը կդադարեցնի կանոնավոր և չարտերային միջազգային օդային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում է Tass գործակալությունը՝ հղում անելով կառավարության լրատվական ծառայությանը: «Ռոսավիացիան» կդադարեցնի ավիահաղորդակցությունը մարտի 27-ի ժամը 00:00-ից: Որոշումը վերաբերում է կանոնավոր և չարտերային չվերթներին, որոնք իրականացվում են ռուսական օդանավակայններից դեպի այլ երկրների օդանավակայաններ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր