211652_close_icon
views-count6157 դիտում article-date 11:54 26-03-2020

Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում. եթե այսպես մնա, 7-օրյա ռեժիմը չի երկարացվի․ վարչապետ

Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում: Այս մասին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտիկ սցենարով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ: «Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ այդպիսի բան, փառք Աստծո, չկա: Կա որոշակի աճ և իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթում սահմանված ռեժիմը խստագույնս պահպանենք»,- ասաց վարչապետը: Իր հերթին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախորդ տարի մարտ-ապրիլին Երևանում ունեցել ենք մոտ 500 հազար ուղևոր, որ տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով. «Երեկվա դրությամբ մենք ունեինք 18 հազար ուղևոր, որը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է: Մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում»: Ինչ վերաբերում է վարակվածության դեպքերին, Ավինյանն ասաց. «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա մենք մեր մատնանշած 7-օրյա ժամկետում կկարողանանք տեղավորվել և ավել օրեր չխնդրենք մեր քաղաքացիներին, որ սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն, գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան»:

Նմանատիպ նյութեր