211652_close_icon
views-count1632 դիտում article-date 09:37 26-03-2020

Պետությունները պայքարում են նաև տնտեսական ճգնաժամի դեմ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետությունները, անկախ իրենց զարգացվածության աստիճանից, այսօր կանգնած են կորոնավիրուսի համավարակի երկու հիմնական մարտահրավերին դիմակայելու խնդիրների առաջ: Խոսքը համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքների մասին է: Եթե առողջապահության ճակատում աշխատանքներն ընթանում են երկու համընդհանուր ուղղությամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունների և վիրուսի տարածման կանխարգելող միջոցառումների, ապա տնտեսության ճակատում որոշումներն ընդունվում են տվյալ պետության առանձնահատկություններին համապատասխան: Զարգացած երկրները գնում են աննախադեպ քայլերի տնտեսությունները ճգնաժամի հետևանքներից հնարավորինս զերծ պահելու համար: ԵՄ երկրները պատմության մեջ առաջին անգամ կասեցրին Կայունության և աճի պակտը: Այս քայլով ԵՄ երկրներին թույլ է տրվում անցնել իրենց բյուջեների դեֆիցիտի սահմանված ՀՆԱ-ի 3 տոկոսի և պարտքի 60 տոկոսի շեմը: Հայաստանի կառավարությունն այս փուլի համար նախատեսում է 50 մլրդ դրամի միջոցառումների ծրագիր, որից 25 մլրդը կուղղվի բիզնեսի աջակցությանը, իսկ 25 միլիարդով սոցիալական աջակցության միջոցառումներ կիրականացվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր