211652_close_icon
views-count8616 դիտում article-date 09:01 26-03-2020

Արտակարգ դրության ռեժիմը կդադարեցվի՞, թե՞ ոչ. երկու տեսակետ կա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անգամ իշխանության ներսում երկու տեսակետ կա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կամ այդ ռեժիմը ժամանակից շուտ դադարեցնելու հարցի վերաբերյալ: Պատճառն այն է, որ խոշոր և միջին տնտեսվարողները իշխանությանը հորդորում են ժամկետից շուտ դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը՝ այդ պնդումը հիմնավորելով արտակարգ դրության ռեժիմի պատճառած տնտեսական վնասներով: Կառավարության որոշ անդամներ համարում են, որ չպետք է անտեսել այդ պահանջները, որովհետև տնտեսական և սոցիալական պրոբլեմները կարող են իշխանության համար ծանր բեռ դառնալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր