211652_close_icon
views-count24067 դիտում article-date 23:52 25-03-2020

Ռուսական Су-27 կործանիչն ընկել է Սև ծովը. որոնողական աշխատանքներում ներգրավված են ուղղաթիռներ և նավեր

Այսօր՝ մարտի 25-ին՝ ուշ երեկոյան, կործանվել է ռուսական Су-27 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20200325/1569157669.html]РИА Новости[/url]-ն՝ հղում կատարելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Աղբյուրի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ ինքնաթիռը, որը կատարում էր պլանային թռիչք, կորել է ռադարներից: Նշվում է, որ Ֆեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա ինքնաթիռը վթարային ազդանաշան է փոխանցել: Այս պահին ծովում որոնողական աշխատանքներում ներգրավված են Ан-26 և Ми-8 ուղղաթիռներ, ինչպես նաև մոտակայքում գտնվող ռազմական և քաղաքացիական նշանակության նավեր: Որոնողական աշխատանքները դժվարությամբ են ընթանում եղանակային վատ պայմանների պատճառով: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր