211652_close_icon
views-count102710 դիտում article-date 23:22 25-03-2020

Պատկան մարմինների քար անտարբերության պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում: Ինչեպս դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են քաղաքացիների մահը: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գյոզալյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Գուլակյան փողոցի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Հակոբյանը և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Հակոբյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում, որ նշված հատվածում վերջին տարիներին հաճախակիացել են ավտովթարները, այդ թվում՝ ողբերգական ու տեղի ճանապարհային ոստիկանությունն ու ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն այս հատվածում տեղադրեն երկաթբետոնե լուսային արգելապատնեշներ, ավելացվեն երթևեկությունը կարգավորող ցուցանակների թիվը և նշված ոլորանահատվածում մասնագիտական աշխատանքներ կատարեն ճանապարհաշինարարարները, ինչը կնվազեցնի ավտովթարների թիվը, սակայն ամեն նմանատիպ վթարից հետո ճանապարհային ոստիկանությունը հերթական գրություններն է ուղարկում, իսկ մարդիկ հայտնվում են Արթին պապի օրը, երբ պապին նամակ էր գրում Ռուսաց թագավորին ու էդ նամակները հօդս էին ցնդում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս վթարում մեղքի իրենց բաժինն ունեն Կապի, տրանսպորտի նախարարությունը, Հայավտոճանը ու չփորձեն հերթական անգամ արդարանան, թե մենք աշխատանքներ էինք անելու: Ում է պետք ձեր կատարած աշխատանքները, երբ ՀՀ ոստիկանությունից ու ճանապարհային ոստիկանությունից ստացված գրությունները եթե հավաքենք, մի ամբողջ մակուլատուրա կլինի: Գոնե այս ողբերգական վթարից հետո մարդ եղեք, ու կատարեք հետևություններ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Էդվարդ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: *** Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/27/1148419/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր ծառերին բախվելով՝ հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել էր։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Օպերատիվ էին գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում նաև օգնություն էին ցուցաբերել վարորդին։ *** Ավելի վաղ նաև [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/14/1122277/]հայտնել [/url]էինք. որ 2019 թվականի ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանի սկզբնամասում՝ բախվելով ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի վայրից 2 հոգի, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով չէինք հրապարակել, տեղափոխվել էին «Դիլիջան» բժշկական կենտրոն: Տեղում Կ. Աբազյանը կարողացել էր պարզել, որ Lexus-ի վրա տեղադրված տրանզիտ համարանիշները կեղծ էին ու իրական համարանիշները 15 DD 999-ն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի իր բնակարանում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ եթե դասակի հրամանատարը ճիշտ չկողմնորոշեր ու Դիլիջանի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին ու ժամանակին վիրավորներին չբռնեին, ապա նրանք, ովքեր ավտոմեքենայից դուրս էին եկել իրենց ուժերով, հնարավոր էր՝ դեպքի վայրից հեռանային, ու իրավապահները կանգնեին փաստի առաջ, բայց այս դեպքում ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները ոչ միայն օպերատիվ էին գործել, այլ նաև արդեն ժամանած Դիլիջանի ոստիկանության բաժնի ծառայողների հետ հսկողության տակ էին վերցրել վիրավորներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր