Բունդեսլիգայի չորս թոփ-ակումբներ՝ «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» և «Բայերը» օգնության ֆոնդ են կազմակերպում Գերմանիայի առաջին և երկրորդ դիվիզիոնների ակումբների համար, հայտնում է Armsport.am-ը:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Գերմանիայի առաջնությունը դադարեցվել է, իսկ մի շարք ակումբներ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, քանի որ ստիպված են վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ հնարավորություն չունենալով գումար վաստակել տոմսերի վաճառքից:Բունդեսլիգայի թոփ-4 ակումբները համատեղ ուժերով 20 մլն եվրո կհատկացնեն այն ակումբներին, որոնք խնդիրներ ունեն:
Թե որ ակումբները կստանան ֆինանսական աջակցություն՝ կորոշի գերմանական ֆուտբոլային լիգան:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բունդեսլիգայի չորս թոփ-ակումբներ 20 մլն եվրո կհատկացնեն ֆինանսական խնդիրներ ունեցող գերմանական ակումբներին
2020.03.25 23:27

