Անգլիական The Guardian պարբերականը կազմել է կորոնավիրուսի պատճառով դադարեցված ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն խաղացողների, թիմերի և իրադարձությունների ցանկը:
Լավագույն խաղացող է ճանաչվել «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն, որը առաջնության 26 խաղում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:Լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեն՝ 4+7:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Քրիս Ուայդերը՝ «Շեֆիլդ Յունայթեդից», լավագույն տրանսֆերը՝ Դենի Ինգզի տեղափոխությունը «Լիվերպուլից» «Սաութհեմփթոն»:
Լավագույնը ճանաչվել է «Վուլվերհեմփթոն»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը՝ 3:2:
Վատագույն թիմ է ճանաչվել «Տոտենհեմը»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մանեն՝ ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն խաղացող, «Տոտենհեմը»՝ վատագույն թիմ
2020.03.25 20:30


Twitter
Вконтакте
Одноклассники
