Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց:
Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով: Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա ստանալու, ինչպես նաև հանրային ծառայության բնագավառում ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների համար Արցախի Հանրապետության ոստիկանություն դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է, և դրա փոխանակումը պայմանավորված է միայն ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար, ապա կարիք չկա այն փոխանակելու համար դիմել անձնագրային ծառայություն, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում
2020.03.25 17:32


Twitter
Вконтакте
Одноклассники