211652_close_icon
views-count4144 դիտում article-date 15:05 25-03-2020

Մայր Աթոռը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նվիրաբերել է բժշկական պաշտպանիչ ակնոցներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին նվիրաբերել է 120 բժշկական պաշտպանիչ ակնոցներ։ «Եկեղեցու օրհնությամբ պայքարենք և հաղթահարենք այս դժվար օրերը» ,-այս մասին ասված է հիվանդանոցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մահվան դեպքեր չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր