211652_close_icon
views-count13349 դիտում article-date 14:58 25-03-2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Էրեբունի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները և անհատապես կարևորելով յուրաքանչյուրին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է մասնաճյուղերի արդիականացման, ընդլայնման և ըստ անհրաժեշտության՝ տեղափոխման գործընթացը: Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի 8/3 շենք, թիվ 47 հասցեում գտնվող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղը տեղափոխվել և այժմ գործում է ՀՀ, ք. Երևան, Տիտոգրադյան փողոց, թիվ1/4 հասցեում: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղի նոր, առավել ընդարձակ տարածքը հագեցված է բարձրակարգ սպասարկման և բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով: Այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլև հաճախորդների ցանկությունները: Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղղորդող աշխատակից: Նոր մասնաճյուղը հագեցած է նաև հաճախորդների հետ հանդիպումների համար նախատեսված սենյակով, ինչը հնարավորություն կտա առավել հարմար պայմաններում բանակցություններ վարել Բանկի հաճախորդների և գործընկերների հետ: Առկա են հաճախորդների ինքնասպասարկման բոլոր հնարավորությունները: Մասնաճյուղը համալրված է բազմաֆունկցիոնալ վճարային տերմինալներով, կանխիկ գումարի մուտքագրման և կանխիկացման ունիվերսալ մեքենաներով: Շուրջ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ոչ միայն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը, այլև արդիականացնելով և բարեկարգելով գործող մասնաճյուղերը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առանցքային է հաճախորդամետ ռազմավարություն վարելն ու մեր երկրի ողջ տարածքում իր ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելի դարձնելը: [b]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… [/b] Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր