1314 դիտում
14:35 25-03-2020
ՀԾԿՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է փաստաթղթերի առձեռն ընդունումը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող hանձնաժողովը ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս մասին հայտարարություն է տարածել․
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թվականի թիվ 15 որոշումը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովը վիրուսի տարածման կանխարգելման նպատակով ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը:
Տեղեկացնում եմ, որ դիմումները կարող են ուղարկվել Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] և դիմումների ներկայացման e-request.am առցանց համակարգի միջոցով:
Հանձնաժողովում գործում է 010 58 45 29 թեժ գծի հեռախոսահամարը»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
19:54 25-03-2020
Քննչական կոմիտեն դադարեցնում է առձեռն դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը
Այս բաժնից
691 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1459 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա