211652_close_icon
views-count1923 դիտում article-date 14:13 25-03-2020

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: «[url=https://armenpress.am/arm/news/1009952.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 25-ին ՀՀ ազգային ժողովի նիստում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ, որ անցկացվել է, դրական արդյունք չի տվել, բոլոր թեստերը բացասական են եղել: Մինչ այս պահը որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հաստատվել, բոլոր կասկածելի դեպքերը թեստավորվել են»,- ասաց Բադասյանը: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Նմանատիպ նյութեր