211652_close_icon
views-count3681 դիտում article-date 12:18 25-03-2020

Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: «[url=https://armenpress.am/arm/news/1009929.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Մ. Հայրապետյանը: Գործող օրենքի համաձայն, աշակերտները միայն անվճար հիմունքներով կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական հաստատություններում: Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Ինչպես հայտնել էր Հայրապետյանը՝ այդ փոփոխությամբ, օրինակ, Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:

Նմանատիպ նյութեր