211652_close_icon
views-count76534 դիտում article-date 11:06 25-03-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Ford-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ՝ կոտրելով լիցքավորման սարքը. նա հիվանդանոցում կեղծ տվյալներ էր հայտնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Ford մակնիշի 2819 CD համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող բենզալցակայանի լիցքավորման սարքին և կոտրել այն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորը բժիշկներին հայտնել է, որ ինքը բնակվոմ է Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բնակարաններից մեկում և ներկայացել է, որ ինքը 34-ամյա Դավիթ Արսենի Ջաղացպանյանն է, սակայն ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել։ Նրա սթափության աստիճանը որոշելու նպատակով հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր