1356 դիտում
10:52 25-03-2020
Հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը կհեշտանա
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը:
«[url=https://armenpress.am/arm/news/1009912.html]Արմենպրես[/url]»-ի փոխացմամբ՝ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ստացավ 113 «կողմ» ձայն:
Գործող կարգավորումներով հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել, հաշվետվությունը հրապարակել azdarar.am հարթակում, դրանից հետո 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հիմնադրամների հաշվետվությունների էլեկտրոնային հրապարակում ՊԵԿ-ի կողմից նախատեսված էլեկտրոնային հաշվետվությունների հարթակի հատուկ էջում և դրանով սահմանափակվել:
Այսինքն՝ ՊԵԿ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու և azdarar.am կայքում հրապարակելու պահանջը դուրս է գալիս:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը