211652_close_icon
views-count1603 դիտում article-date 10:24 25-03-2020

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Մարտի 25-ի հերթական նիստում պատգամավորները կքվեարկեն մարտի 24-ին տեղի ունեցած նիստում քննարկված նախագծերը, առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծերն ու նախագծերի փաթեթները: Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ու օրենքի նախագծերի փաթեթները: Ազգային ժողովը կքննարկի նաև «Նավագնացության մասին» համաձայնագիրը և «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը: Մարտի 25-ին ընթացող նիստում ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր