211652_close_icon
views-count30808 դիտում article-date 10:22 25-03-2020

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 265-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստավորված անձանցից 1315-ը բացասական է եղել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: [img]https://st0.shamshyan.com/editor/0667619001585118982587540.png[/img]

Նմանատիպ նյութեր