211652_close_icon
views-count3717 դիտում article-date 09:51 25-03-2020

Պատասխանատվություն՝ ընդունված կանոնները խախտելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես գիտենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: «ՀՀ»-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ հրատապ նախագիծ էր և իրենք կողմ են քվերակել. «Կան թերություններ, բայց խնդիրը հրատապ լուծման կարիք ուներ։ Իրավակիրառ պրակտիկայում հետագայում թող լուծվեն դրանք։ Միգուցե, ընթացքում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտություն առաջանա»։ Բավարար են արդյոք օրեսնդրական այս կարգավորումները, թե ոչ, պատգամավորը նկատեց, որ եթե հանրային ինքնագիտակցությունն ու իրավական գիտակցությունը բարձր չլինեն, արդյունքի չենք հասնի. «Պատասխանատվության ենթարկելը կամ պատժելն ամենածայրահեղ քայլը պետք է լինի։ Մարդկանց հետ պետք է դաստիարակչական աշխատանքներ իրականացնել, նաև անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ բացատրելով և համոզելով, թե ինչ քայլերի կարելի է դիմել և ինչ քայլերի չի կարելի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր