211652_close_icon
views-count11899 դիտում article-date 09:38 25-03-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից. ՀՀ վարչապետ

Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է, 88-ը «դուրս են գրվել» մեկուսացումից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ երեկ հաստատվել էր ևս 14 դեպք և ժամը 18:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 249 է: Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 մարդ, 70-ից բարձր տարիքի 5-ը: Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր