newmedia.am-ը գրում է.
Ռուս բժիշկները նկարահանել են կորոնավիրուսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Տեսանյութը մարտի 24-ին հրապարակել է Baza-ն իր Telegram-ալիքում: Այս մասին գրում է ԼԵՆՏԱ ՌՈՒ-ն:Կադրերում երևում է, թե ինչպես է վարակը աստիճանաբար գրավում կորոնավիրուս ախտորոշված հիվանդներից մեկի թոքերը։
Ավելի վաղ, մարտին կեսերին, Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի լաբորատորիայի մասնագետները հրապարակել էին SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին լուսանկարը: Այն արվել է մանրադիտակի օգնությամբ։
Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 495 դեպք է գրանցվել, որոնցից 57-ը հայտնաբերվել են անցած օրվա ընթացքում: Ամենաշատ վարակվածները Մոսկվայում են։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ինչպես է կորոնավիրուսը ազդում մարդու թոքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. newmedia.am
2020.03.24 21:09



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
