Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի քարտուղարությունը:
Նման որոշում է կայացվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների ընթացքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը:Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը, հայտնում է Armsport.am-ը:
Ավելի վաղ Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան հրաժարվել էին իրենց մարզիկներին ուղարկել խաղերին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: ԱՄՆ-ի և Գերմանիայի Օլիմպիական կոմիտեներն էլ դիմել էին ՄՕԿ-ին՝ խնդրելով հետաձգել Օլիմպիական խաղերը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին
2020.03.24 18:59


Twitter
Вконтакте
Одноклассники
