211652_close_icon
views-count4315 դիտում article-date 23:02 24-03-2020

Երեկ մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որը «360 աստիճանով» փոխեց օրվա մթնոլորտը. համաճարակի վրա սկսվեց PR-ը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Իսկ Քայլո՞ն ու Մոլլի՞ն Երեկ մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որը «360 աստիճանով» փոխեց օրվա մթնոլորտը. համաճարակի վրա սկսվեց PR-ը։ Մինչ երեկ դա չէր արվում։ Ինքը տեսարանը տխուր էր, հանպատրաստից, լավ կլիներ, եթե չլիներ։ Բայց ժամեր անց, մինչ հանրությունը քննարկում էր առանց ձեռնոց, առանց դիմակ, տպագիր բուկլետներ բաժանելու թույլատրելիության հարցը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնոջն այդ ակցիայի համար։ Չէ, մասնագիտական կարծիք չհայտնեց, անհամաձայնություն կամ զգուշացում չհայտնեց, չողջունեց այն մարդկանց անհանգստությունները, որոնք կասկածի տակ էին դնում այդ ակցիայի թույլատրելիությունը՝ զուտ առողջապահական տեսանկյունից։ Շնորհակալություն հայտնեց։ Ուրեմն թքա՞ծ ունենանք մինչև այժմ նույն պարետատան կողմից (և նույն այդ բուկլետներում զետեղված) զգուշացումների վրա՝ բոլոր նախազգուշական միջոցառումների մասին, որոնք այսօր երկրում անցկացվում են։ Թքա՞ծ՝ բոլոր մասնագետների կարծիքի, մտահոգությունների, ամենուր բարձրաձայնվող կոչերի վրա՝ մնալ տանը, խուսափել ֆիզիկական կոնտակտից, ախտահանել ամեն ինչ (ձեռքից ձեռք անցնող բուկլետներն ինչպե՞ս ախտահանել)։ Այս դրվագում միտքդ է գալիս Ֆրանսիս Վեբերի «Խաղալիք» ֆիլմի հայտնի դրվագը՝ մեզնից ո՞վ է հրեշը։ [b]Երկու հետևություն.[/b] ա/ Չի կարելի ամեն ինչի վրա PR անել։ Իրական դժբախտություններով կյանք է աշխարհում, պետք չէ PR-ի ծաղրանկարի վերածել այն։ Բ/ Այս տեմպերով եթե գնա Արսեն Թորոսյանը դեմքի մտահոգ արտահայտությամբ առաջիկայում մեզ կարող է հայտնել Քայլոյի, Արջուկի, Մոլլիի և Փաշինյանների մյուս շների թեսթերի արդյունքները։ Մնացեք առողջ [b] Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]

Նմանատիպ նյութեր