211652_close_icon
views-count4096 դիտում article-date 15:43 24-03-2020

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել մասնագետների խորհուրդներին. Տեսանյութեր են հրապարակվել

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակից ելնելով ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումներն համակարգված և ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջի՝ www.tvradio.am, «Տեսադարան» պատուհանում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն ընկերության կողմից պատրաստած բացատրական տեսանյութերը: Տեսանյութերից յուրաքանչյուրում մանրամասն ներկայացված են, թե ինչ է պետք անել հանրային տրանսպորտից օգտվելու համար, ինչպես է պետք դիմակ կրել, ինչպես է պետք կազմակերպել ինքնամեկուսացումը կորոնավիրուսով չվարակվելու համար, իսկ գործատուների համար նախատեսված ուղեցույցի միջոցով ներկայացվել են բոլոր այն քայլերը, որոնք կարող են նպաստել կորոնավիրուսով վարակի կանխարգելմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր