211652_close_icon
views-count5903 դիտում article-date 15:54 24-03-2020

Կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի

Կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ եւ այլ մարդաշատ վայրեր այցելելուց:

Նմանատիպ նյութեր