211652_close_icon
views-count4428 դիտում article-date 14:27 24-03-2020

Առողջապահության նախարարությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը: Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով` լրացնելով պարտադիր դաշտերը: Դիմումի ձեւերը կարող եք ներբեռնել հղումով: Դիմումը պետք է լինի ստորագրված եւ պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն եւ/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը: Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձեւերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով: Դիմումների գրանցման եւ ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր