1446 դիտում
13:02 24-03-2020
Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազություն բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ [email protected] էլ-փոստի միջոցով։ Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34710) 511-527 հեռախոսահամարով»,- ասված է գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
19:54 25-03-2020
Քննչական կոմիտեն դադարեցնում է առձեռն դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը
Այս բաժնից
634 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1396 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա