211652_close_icon
views-count40712 դիտում article-date 12:35 24-03-2020

Գորիսի քաղաքապետին ու տեղակալին հակաօրինական գործողությունների մեջ մեղադրողի դեմ էլ ոստիկանություն է դիմել «ԱՌԱԳԱ» ՍՊԸ-ի տնօրենը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ« մարտի 23-ին, ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փողոցի բնակիչ՝ 58-ամյա Ասյա Ղազարյանը և հայտնել, որ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 14 հասցեում գործող «ԱՐՍՏԱԼ» ՍՊԸ-ին պատկանող շինանյութի ապրանքների առք ու վաճառքով զբաղվող խանութում իրենց կողմից հունվարի 23-ից փետրվարի 6-ը ստուգումներ են կատարվել, որի ժամանակ հայտնաբերվել է, որ 2018 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում խանութում հայտնաբերվել է 33 մլն դրամի ապրանքների պակասորդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ղազարյանը, ով աշխատում է «ԱՌԱԳԱ» ՍՊԸ-ի տնօրեն, ոստիկաններին հայտնել է, ր իր կարծիքով՝ այդ ապրանքների յուրացումը կամ վատնումը կատարվել է նույն խանութի նախկին աշխատակից՝ Արցախի Հանրապետության բնակիչ Գուրգեն Հովսեփյանի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ Գ. Հովսեփյանն էլ Կապանի ոստիկանություն էր դիմել և հայտնել, որ Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապետն ու նրանց մերձավորներն իր նկատմամբ հակաօրինական գործողություններ են կատարել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/23/1150515/]հայտնել [/url]էինք, որ Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Irakanum.am-ին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել, հայտնել էր armday.am-ը։ Մի քանի օր էր, ինչ մամուլը գրում էր, որ քաղաքապետը եւ նրա տեղակալը առեւանգել էին Գուրեն Հ. անունով քաղաքացուն եւ պարտադրել 33 միլիոն դրամ տալ իրենց: Գուրգեն Հ.-ի փաստաբան Լուսինե Զեյնալյանը Irakanum.am-ի հարցերին ի պատասխան որոշ տեղեկություններ էր փոխանցել: Մասնավորապես, Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել էր Գորիսի քաղաքապետին պատկանող շինանյութի խանութներից մեկում: 2020 թվականին ինչ-որ վերահաշվարկ էր կատարվել եւ Գուրգեն Հ.-ից պահանջել էին նշյալ գումարը: «Հաշվարկ են կատարել եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, սպառնալիքներով, ծեծելով ձեռքից խլել են ավտոմեքենան եւ անձնագիրը, պահանջել են այլ գույք գրավադրի եւ գումար ստանա»,- ասլ էր փաստաբանը: Երիտասարդը, չհամաձայնելով նշյալ գումարը վճարել, դիմել էր փաստաբանների: «Այդ երիտասարդը սոցալապես անապահով է: Քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն այլ անձանց հետ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ, նրան ապօրինի ազատությունից զրկել են, ծեծել են եւ ձեռքից խլել են ավտոմեքենայի բանալիները եւ առանց իր համաձայնության մեքենան տարել են իրենց հետ: Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով պահանջներ են ներկայացրել, հետո ծեծի ենթարկել: Ծեծի ընթացքում գրպանից ընկել է մեքենայի բանալին, բանալին ձեռքից տարել են»,-ասել էր Լուսինե Զեյնալյանը եւ շարունակել. «Այնուհետ, վերցրել են տան սեփականաշնորհման վկայականը եւ մեզ դեռեւս անհայտ ճանապարհներով սեփականաշնորհում են կատարել, որպեսզի տուժողի տունը բանկ դնեն: Պարզել են, որ հնարավոր չի, քանի որ այլ անձիք էլ են գրանցված եղել: Տեսել են, որ տունը ոչ մի բան չեն կարողանում անել վկայականը հետ են տվել»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր