211652_close_icon
views-count2394 դիտում article-date 11:33 24-03-2020

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ֆինանսական աջակցության համար Արցախում գործում են հաշիվներ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցության համար հաշիվներ է տրամադրել: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին՝ 22300612211100 (AMD), 22300110153200 (USD), 22300200153300 (EUR) 22300400153100 (RUR»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր