211652_close_icon
views-count1504 դիտում article-date 09:49 24-03-2020

Արցախում գլխավոր նպատակն է կանխել համաճարակի թափանցումը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով` չնայած երկրում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն կարծում է, որ եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում, կարելի է դիմակայել սպառնալիքին և բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկել: Տնտեսական հնարավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով, հանձնաժողովը որոշել է վերանայել շահառուների նկատմամբ Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող քաղաքականությունը: Մասնավորապես որոշում է կայացվել հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից` հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված հիմնական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չհաշվարկել: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հավաստիացնում է, որ պահեստավորված բժշկական հանդերձանքով և հակավիրուսային դեղամիջոցներով հնարավոր է մինչև երեք ամիս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել և բժշկական նոր պարագաների ու ախտահանիչների ներկրումը շարունակվում է: Ըստ նախարարի, տեղում ևս որոշ ախտահանիչներ են արտադրվում: Մասնավորապես` Ստեփանակերտի կոնյակի գործարանում թողարկվող ախտահանիչները մատակարարվում են պաշտպանության բանակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր