211652_close_icon
views-count17103 դիտում article-date 19:07 23-03-2020

Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ

[b]Երեւանի ՙկարգին՚ քաղաքապետի ՙկարգին՚ ձախողումը. մաս 2 կամ Դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ կամ Հակաօրիանական նշանակումներ քաղաքապետի որոշմամբ[/b] Դատարանը անվավեր է ճանաչել Երեւանի քաղաքապետի մի շարք որոշումներ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ ամեն բան ավելի վատն է գնում, դժգոհությունները շատացել են, աշխատանքը քչացել: Բայց էս ամենը հե՛չ, վերջին շրջանի դատական գործերն ու որոշումները մե՛ջ: Ինչպես տեղեկացրել էինք, Երեւանի քաղաքապետարանի ՙԿանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն՚ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը օրենքի ուժով կասեցվեց դեռ օրեր առաջ՝ պատճառը հայտարարված մրցույթի որոշ կետերի անօրինական լինելն էր: Բայց արի ու տես, որ եթե այս դեպքում կասեցվեց անօրինական մրցույթը ապա մեկ այլ դեպքում այն կայացել է ու թարսի պես մեկն էլ չէ մի քանիսը: Ինչպես հայտնում է դատական տեղեկատվական համակարգը (DataLex). ՀՀ Վարչական դատարանը ամբողջությամբ բավարարել է քաղաքացի Արսեն Հրանտի Ավետիսյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Անվավեր ճանաչելով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, ինչպես նաեւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի, թափուր պաշտոնների համար 2019 թվականին տեղի ունեցած մրցույթների արդյունքները: Ստացվում է քաղաքապետարանում գրեթե մեկ տարի պաշտոնավարել են մարդիկ, ովքեր ոչ օրինական եղանակով են նշանակվել: Զարմանալ պետք չէ, այս ամենը տեղի է ունենում պաթոսախեղտ հայտարարություններով աչքի ընկնող Երեւանի ՙկարգին՚ քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք կամ ՙբարձր հովանու՚ ներքո:

Նմանատիպ նյութեր