211652_close_icon
views-count1884 դիտում article-date 12:02 23-03-2020

Փոփոխություններ նախագծում՝ առնչվող ԶԼՄ-ներին եւ մեկուսացված-ինքնամեկուսացված անձանց. aravot.am

Ազգային ժողովն այսօր քննարկում է հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը, ինչպես առաջին ընթերցման ժամանակ էր հայտարարվել, վարչական եւ քրեական պատիժ է սահմանում (մինչեւ 5 տարվա ազատազրկում) արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների եւ տեղեկատվության տարածման սահմանափակումները խախտող ԶԼՄ-ների համար: Ինչպես հայտնում է [url=https://https://www.aravot.am/2020/03/23/1101600/?fbclid=IwAR3vnwS6GIvKli80_SKME_UT1X0pl6VY-ABcwTZ6UmBddIKBfssY_BdsSsk]aravot.am[/url]-ը, օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ որոշակի փոփոխություններ են իրականացրել: Նախ, ֆիզիկական անձանց առնչությամբ տեղեկատվության տարածման սահմանափակման խախտումով պայմանավորված տուգանքը հանվել է, քանի որ կառավարությունն այդ առնչությամբ այլ օրենսդրական փոփոխություն է քննարկում: Փոխարենը, տուգանքը որոշակիորեն պահպանվում է լրատվամիջոցների համար: Նախարարը նշեց, որ «ԶԼՄ-ներ» հասկացությունը փոխարինել են «լրատվական գործունեություն իրականացնողներ» հասկացությամբ, իսկ տուգանքը կիրառվելու է, եթե տեղեկատվության տարածման սահմանափակման արգելքը լրատվամիջոցը խախտի երկրորդ անգամ։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/03/23/1101600/?fbclid=IwAR3vnwS6GIvKli80_SKME_UT1X0pl6VY-ABcwTZ6UmBddIKBfssY_BdsSsk]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր