2387 դիտում
11:37 23-03-2020
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են Մասիս Մայիլյանի հետ
Մարտի 21-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքի ծրագրային դրույթները, որոնք համահունչ են անկախության տարիներին գոյացած սեփականության վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումներին։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Արցախ ներկայիս փոխհարաբերությունների և դրանց ապագայի մասին պատկերացումներին, ինչպես նաև հանքարդյունաբերությանն ու բնապահպանությանը վերաբերող հարցերի։ Երկուստեք կարևորվել է ընտրակաշառքի որևէ դրսևորումից զերծ քարոզարշավի և ազատ ու արդար ընտրությունների անցկացման հրամայականը։
Հույս ենք հայտնել, որ Արցախում հնարավոր կդառնա արդարության հիմքի վրա կառուցված նոր հարաբերություններ ձևավորել, ինչն արձագանք կգտնի մեծ հայենիքի տարբեր հատվածներում բնակվող քաղաքացիների սրտերում։ «Քաղաքացու որոշում» կուսակցության անունից հաջողություն ենք մաղթել պարոն Մայիլյանին՝ այդ ծրագրերը իրականություն դարձնելու գործում։
[b]«Քաղաքացու որոշում» ՍԴԿ[/b]
Նմանատիպ նյութեր
10400 դիտում
15:05 07-10-2017
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1542 դիտում
11:56 05-07-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ
Այս բաժնից
277 դիտում
11:37 23-04-2024
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ
235 դիտում
11:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ