211652_close_icon
views-count8858 դիտում article-date 22:48 22-03-2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կարանտինի ուղարկեցին՝ կորոնավիրուսի կասկածի պատճառով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տնային կարանտինի է գնում, քանի որ օրերս շփվել է բժշկի հետ, որի մոտ հետագայում կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: «Այսօր մամլո ասուլիսից առաջ կանցլերին զեկուցել են, որ բժշկի մոտ, որին Մերկելը ուրբաթ օրը պատվաստման էր գնացել, կորոնավիրուս է հայտնաբերվել», ասել է Զայբերտը: Կանցլերը որոշել է անհապաղ մեկնել տնային կարանտինի», հավելել է Զայբերտը: Վերջինիս խոսքերով, կանցլերը առաջիկա օրերին պարբերաբար թեստեր է հանձնելու: «Տնային կարանտինում կանցլերը շարունակելու կատարել իր ծառայողական պարտականությունները», եզրափակել է կառավարության ներկայացուցիչը: Վերջին տվյալներով, Գերմանիայում կորոնավիրուսից վարակվածների թիվը կազմում է 18,6 հազար: Վարակից մահացել է 55 մարդ:

Նմանատիպ նյութեր