211652_close_icon
views-count6218 դիտում article-date 22:29 22-03-2020

Կարեն Քոչարյան. Հանեք ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի սահմանափակումները. 21-րդ դարում դա անիմաստ է

Հեռուստահաղորդավար, PR մասնագետ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի իշխանություններ: Մոտ մեկ շաբաթ չեմ գրել արտակարգ ռեժիմի սահմանափակումների մասին: Պարզապես լուռ հետևում էի: Ուզում եմ ընկերական խորհուրդ տալ: Հանեք ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի սահմանափակումները: 21-րդ դարում դա անիմաստ է: Կամ պետք է Հյուսիսային Կորեայի նման փակենք ամեն ինչ, կամ ինտերնետի դարում օպերատիվ կառավարել տեղեկատվական հոսքերը: Երրորդ տարբերակ չկա: Իհարկե ես երբեք ֆեյք չեմ ունեցել, բայց հասկանում եք չէ, որ VPN-ի միջոցով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է որպես, օրինակ, ֆեյսբուք օգտատեր գրանցվել ցանկացած երկրում և գրել ինչ ուզում է: Էլ չեմ խոսում Tor բրաուզերի մասին: Դրա փոխարեն խստիվ արգելեք բոլոր սրճարանների, ռեստորանների և այլ սննդի և զվարճանքի կետերի աշխատանքը: Հավաստիացնում եմ ձեզ, որ լրատվական դաշտի և բլոգոսֆերայի ճնշող մեծամասնությունը կօգնի հնարավորինս առողջ և լավատեսական մթնոլորտ ապահովելու համար: Երբեք ուշ չէ սխալն ուղղել: Առողջ եղեք: Ամեն ինչ լավ է լինելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր